Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եթե կարճ՝ 2018-ի հեղափոխությունը Ղարաբաղը հանձնելու մասին էր

Եթե կարճ՝ 2018-ի հեղափոխությունը Ղարաբաղը հանձնելու մասին էր
24.05.2025 | 10:31

Անկեղծ լինենք. 2018-ի նիկոլական հեղափոխությունը նաև մեծապես աշխարհաքաղաքան կամ այսպես կոչված՝ արտաքին բաղադրիչ ուներ, որի մասին շատ փակագծեր ցայսօր բացված չեն: Եվ, այդ արտաքին բաղադրիչը պայմանավորված էր մեկ բառով՝ ՂԱՐԱԲԱՂ:

Եթե 2018-ի հեղափոխության ներքին գործընացները հնարավոր էր կառավարել, ապա արտաքին բաղադրիչն ուղղակի անհնար էր:

Սերժ Սարգսյանն այն մարդը չէր, որին հնարավոր կլիներ մղել դեպի դավաճանական ելքով պատերազմ, կապիտուլյացիա և Արցախի հանձնում:

ՈՒստի Սերժ Սարգսյանը պետք է չլիներ իշխանություն, պետք է լիներ Նիկոլը՝ իր նման անկիրթների, անսկզբունք ու անիքնասեր չտեսների բրիգադով: Բնականաբար, այս ամենը հեղափոխական զանգվածների ծափերի ներքո:

Եթե կարճ՝ 2018-ի հեղափոխությունը Ղարաբաղը հանձնելու մասին էր: Եվ, եթե Նիկոլին հեռացնելու ցանկություն կա, ապա պետք է ազնվորեն ու առանց դիվանագիտական սեթևեթանքների հստակ մանիֆեստացիա անել՝ գնում ենք հակահեղափոխության, այսինքն՝ Նիկոլի ռեժիմն ուղարկում ենք պատմության աղբամանն ու գնում ենք Ղարաբաղի հետևից:

Ով կասի, թե «ժողովուրդը վախեցած է», «ռեսուրս չունենք», «դաշնակից չունենք», չհավատաք. նման բաններ տարածողները կամ նիկոլական են (բաց ու լատենտ) կամ էլ լոկ միայն իշխանության ու կապիտալի համար կռիվ տվողներ են: Ամեն ինչ էլ կա, ռուսի ասած՝ «дело мастера боится»:

Մի հետաքրքիր պատմություն կա. ժամանակակիցների վկայությամբ՝ 1936-ին Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանն իր շքախմբով այցելել է Երևանի Պետական Համալսարան:

Դասախոսներով և ուսանողներով լեփ-լեցուն դահլիճի բեմ է դուրս գալիս տարազներ հագած երգի համույթ ու սկսում է Վան-Վասպուրականի

ազգային-ազատագրական երգեր երգել:

Ներկաներին թվում է, թե Խանջյանի հրամանով ուր որ է ԵՊՀ ղեկավարությունում «գլուխներ են թռչելու», մինչդեռ քար լռության պայմաններում Խանջյանը վեր է կենում տեղից և ասում՝ նորից երգեք:

Երբ համույթը երկրորդ անգամ ավարտում է երգը, Խանջյանը կրկին ասում է՝ նորից երգեք:

Ազգագրական համույթի երրորդ ելույթից հետո Խանջյանը վեր է կենում և, առանց որևէ բան ասելու, իր շքախմբով հեռանում է ԵՊՀ-ից:

1936-ին Աղասի Խանջյանը գիտեր, որ օրեր անց գնալու է Թբիլիսի ու այլևս չի վերադառնալու:

Աղասի Խանջյանը գնացել էր ԵՊՀ իր ժողովրդի մտավոր սերուցքին ազդակ հղելու՝ չմոռնաք, թե դուք ով եք, չմոռանաք, թե ինչի համար եք «իրար գլուխ հավաքվել»:

Եվ, ուրեմն. ՂԱՐԱԲԱՂԻ էջը փակելը սովորական նիկոլականություն է, ով իշխանության է ձգտում առանց ՂԱՐԱԲԱՂԻ՝ սովորական քաղաքական դիակապտ է, ով իշխանափոխության է ձգտում առանց ՂԱՐԱԲԱՂԻ հարցը օդում կախելու՝ սովորական քաղաքական պարազիտ է:

Ով իշխանություն է ուզում առանց ՂԱՐԱԲԱՂԻ՝ ցանկանում է, որ մենք մոռանանք, թե ով ենք ու ինչի համար ենք այս մի թիզ հողի վրա «իրար գլուխ հավաքվել»:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ